Պորոշենկոն և Օբաման կհանդիպեն հունիսի 4-ին
Աշխարհ
Ինչպես հայտնում է Обазраователь-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 4-ին, Վարշավայում: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Կքննարկվի Ուկրաինայի բնակչությանն աջակցության հարցը՝ առաջարկելով ստեղծված ճգնաժամային իրավիճակի չեզոքոցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, երկու նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի Վաշինգտոնի աջակցությունը` ուղղված Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովմանը: Ամենայն հավանականությամբ կքննարկվի ուկրաինական ճգնաժամը, և Օբաման կլսի Պորոշենկոյի ծրագրերն ու մտահղացումները:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը