Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը Բակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտ Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ Միզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ում Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը 

ԱՄՆ հաջորդ նախագահ կարող է դառնալ Հիլարի Քլինթոնը

Աշխարհ

Համաշխարհային մամուլի առաջին էջերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ոչ պաշտոնական ընթրիքի վերաբերյալ վերլուծական հոդվածներն ու մեկնաբանություններն են:

Հետաքրքրությունը ոչ պաշտոնական ընթրիքի հետ բացատրվում է նաև այն հանգամանքով, որ հանդիպման հաջորդ օրը Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ Հիլարին կարող է դառնալ շատ արդյունավետ նախագահ, եթե համաձայնի մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին: The Guardian-ի փոխանցմամբ` Դեմոկրատական կուսակցությունն այս պահին նախագահի հարմար թեկնածու չունի, և թեպետ Քլինթոնը դեռևս չի հայտարարել նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին, այնուամենայնիվ, այդ փաստն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ոչ ոք չի բացառում: Թերթը կարծում է, որ Օբամայի հայտարարությունը կարելի է ընկալել որպես աջակցություն, և այժմ գլխավոր հարցն այն է, թե Քլինթոնը երբ կհայտարարի առաջադրման մասին:

Ռուսական Gazeta.ru կայքն էլ զրուցել է «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Մարիա Լիպմանի հետ: Վերջինիս գնահատմամբ, Քլինթոնն անկասկած ուժեղ թեկնածու է: «Բոլորն են հիշում, թե վեց տարի առաջ նախագահական ընտրություններին ընդառաջ ինչպես շատ սուր պայքարում նա տեղը զիջեց Օբամային: Քլինթոնն, իհարկե, կառաջադրվի, դա վաղուց էր հայտնի, սակայն այս պարագայում էական դեր է խաղում այն փաստը, թե էլ ով կառաջադրվի որպես նախագահի թեկնածուի հավակնորդ: Կարող են անսպասելի մարդիկ հայտնվել, ինչպես իր ժամանակին հայտնվեց Օբաման, ով քիչ հայտնի քաղաքական գործիչ էր, բայց ուներ նպատակասլացություն և կիրք, ինչի շնորհիվ էլ կարողացավ զանգվածային ճանաչման արժանանալ»,- ասում է փորձագետը: Լիպմանի խոսքով` Քլինթոնը փրայմերիզների հետ որևէ խնդիր չի կարող ունենալ, քանի որ նա ոչ միայն իմունիտետ է ձեռք բերել Օբամայի դեմ պայքարելու ժամանակ, այլև քաղաքական ընտանիքից է, աջակցել է ամուսնուն, երբ նա ԱՄՆ նախագահ էր և, բնականաբար, Դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի նման թեկնածուին: Թեպետ խոսակցություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ կարող է առաջադրվել որպես թեկնածու, սակայն Սպիտակ տան կուլիսներում ասում են, որ դա ընդամենը քաղաքական ավանդույթը պահելու համար է:

Թեպետ կանխատեսելի է, որ փոխնախագահը նախագահ դառալու հավականություններ կարող է ունենալ, սակայն Բայդենի ամենամեծ խնդիրն իր տարիքն է. այս պահին նա 72 տարեկան է, նախագահական ընտրությունների ժամանակ կլինի 74:

BBC-ն էլ Քլինթոնի հավանական մրցակիցների ցանկն է կազմել: «Հանրապետականներից ո՞վ կարող է մրցել Քլինթոնի դեմ» հոդվածում, BBC-ն նշում է, որ հակառակորդ կուսակցությունն առայժմ ակտիվ չէ, և թեկնածուների հավանական ցանկ կարծես թե չկա: Քլինթոնի հավանական մրցակիցը կարող է լինել Միթ Ռոմնին, սակայն նա պարտվեց Օբամային նախորդ ընտրություններում, և նրա վարկանիշը շատ ցածր է:

Ըստ CNN-ի, Հանրապետական կուսակցությունն ունի նույն խնդիրը, ինչ 2008թ.: Կուսակցությունը կարծես թե բաժանված է երկու հավասար հատվածի' ծայրահեղ-պահպանողականներ և առավել լիբերալներ: Այս առումով շատ բարդ կլինի գտնել թեկնածուի, ով կկարողանա ստանալ կուսակցության ընդհանուր աջակցությունը:

Սա Հիլարի Քլինթոնի վերջին խոշոր ընտրությունն է: Նա 67 տարեկան է, և եթե նախկին առաջին տիկինն այս անգամ չառաջադրվի, կարելի է համարել, որ նրա քաղաքական կարիերան ավարտվեց' նախագահ չդարձած: Նա կմնա պատմության մեջ որպես լավագույն կին-քաղաքական գործիչներից մեկը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար
Ամենադիտված