Անձնագրում երեխայի խզբզոցի պատճառով չին ընտանիքը չի կարողացել մեկնել Հարավային Կորեայից
Աշխարհ
Չինաստանից մի ընտանիք անորոշ ժամանակով ստիպված է մնալ Հարավային Կորեայում այն պատճառով, որ երեխան անճանաչելիության աստիճան խզբզել է հոր անձնագրում: Հարավային Կորեայում ուղևորության ժամանակ երեխան վերցրել է հոր անձնագիրը և որոշել այն օգտագործել որպես նկարչության ալբոմ: Նա սկսել է նկարների էջից՝ այնտեղ նկարելով մարդիկ, կենդանիներ և այլ զվարճալի պատկերներ:
Երեխան նաև փոփոխություններ է կատարել հենց հոր անձնագրի նկարի վրա՝ ավելացնելով մազեր և մորուք:
Խնդիր է դարձել այն, որ հոր լուսանկարն անճանչելի է դարձել: Օդանավակայանի աշխատակիցները զգուշացրել են, որ նա չի կարող այդպիսի անձնագրով վերադառնալ Չինաստան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը