Մերձմոսկվայում սպանել են բելառուսցի հեղինակավոր «օրենքով գող» Տիմոխային
Ռուսաստան
Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում սպանվել է բելառուսցի «օրենքով գող», 60-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոն, ով հանցագործ միջավայրում հայտնի է որպես Տիմոխա: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Հայտնի է դարձել, որ մայիսի 31-ի առավոտյան` ժամը 9.00-ի սահմաններում, Տիմոշենկոն գտնվել է Զնամենսկոյե ավանի եկեղեցու տարածքում: Նրան մոտեցել է անհայտ անձ ու նրա ուղղությամբ արձակել 7 գնդակ: Ստացած վնասվածքներից Տիմոշենկոն տեղում մահացել է:
Ըստ իրավապահների` Տիմոխան համարվում էր Բելառուսի ամենաազդեցիկ «օրենքով գողը»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)