Ռուսաստանում վթարի է ենթարկվել Mi-8 ուղղաթիռ․ 17 ուղևորների ճակատագիրն անհայտ է
Ռուսաստան
Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում վթարի է ենթարկվել Mi-8 ուղղաթիռ, որի հետևանքով 2 ուղևոր հոսպիտալացվել է, իսկ մյուս 17 ուղևորների ճակատագիրն անհայտ է։ Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ՝ Մուրմանսկի շրջանային վարչության լրատվական ծառայությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռում 19 մարդ է եղել, որոնցից 5-ն անձնակազմի անդամներն էին, իսկ 14-ը՝ ուղևորները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռում եղել է 16 ուղևոր։ Վթարի պատճառներն, ըստ նախնական վարկածի, տեխնիկական են եղել․ մանրամասները պարզվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)