Սլավյանսկի աշխարհազորայիններն ազատ են արձակել ԵԱՀԿ դիտորդներին
Ռուսաստան
Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է, որ ազատ են արձակվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է interfax-ը։
«Այս պահի դրությամբ արդեն ԵԱՀԿ դիտորդները մեզ մոտ չեն գտնվում, նրանք բոլորն էլ ազատ են արձակվել»,-հայտնել է Պոնոմարյովը։
Այս միջադեպի կապակցությամբ Շվեյցարիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը հայտնել է, որ դիտորդների առևանգումը «սադրանք» է, որը խաթարում է Ուկրաինայում արդեն մի քանի ամիս շարունակվող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կազմակերպության աշխատանքը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սլավյանսկի աշխարհազորայինները ձերբակալել էին ԵԱՀԿ առաքելության չորս դիտորդի, որոնք չէին ենթարկվել վերջիններիս հրահանգներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)