Ռուսաստանը գլխավորեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռուսաստան
Հունիսի 1-ից սկսած ՌԴ-ն նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
ՌԴ-ն նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ըստ դրանում ընդգրկված 15 անդամ-երկրների ռոտացիոն սկզբունքի:
«Ռուսական պատվիրակությունն, ինչպես միշտ, միտված է Անվտանգության խորհրդի մյուս անդամ-երկրների հետ կառուցողական համագործակցության և յուրաքանչյուր հարցի շուրջ փոխզիջումային քաղաքականության իրականացմանը։ Հատկապես ուշադրություն կդարձվի Մերձավոր Արևելքի խնդրի վրա: Կքննարկվեն Եմենում և Լիբիայում ստեղծված իրադրությունը, Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործընթացն ու նախատեսվող ծրագրերը»,-հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
Չուրկինը նաև շեշտել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի նաև Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)