Ադրբեջանական բանակի զինվորը դանակահարել է ծառայակցին
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Թուրալ Ալովսաթ օղլու Բայրամովը դանակահարել է իր ծառայակից, պայմանագրային զինծառայող Մահիր Յագուբ օղլու Ռուստամովին: Դանակարահությունը տեղի է ունեցել վիճաբանության հողի վրա:
Վիրավորը հասցվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը' չնշելով, թե հատկապես որտեղ է տեղի ունեցել միջադեպը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 33 զինծառայող, որոնցից 24-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 55 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը