Թեհրանը կատարել է միջուկային ծրագրի հսկողության բոլոր համաձայնեցված միջոցառումները. ՄԱԳԱՏԷ
Աշխարհ
Իրանը կատարել է միջուկային ծրագրի հսկողության վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված բոլոր գործնական միջոցառումները: Այդ մասին հունիսի 2-ին հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի փոխգործակցությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը»:
«Ես ողջունում եմ, որ Իրանը կատարել է համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրով համաձայնեցված բոլոր գործնական միջոցառումները, ինչպես որ պլանավորվել էր,-նշել է նա:- Իսլամական Հանրապետությունն իրապես գործակցում է գործակալության հետ, այդ թվում նաեւ Էլեկտրոնային պայթուցիչների օգտագործման հետ կապված պարզաբանումների հարցում»:
Դրա հետ մեկտեղ Ամանոն արձանագրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեռեւս ի վիճակի չէ երաշխավորել չհայտարարագրված միջուկային նյութերի բացակայությունը եւ ակտիվությունը Իրանում, ինչպես նաեւ այն, որ ամբողջ նյութն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը