ՌԴ տնտեսական զարգացման նախարարն Ադրբեջանի մասնակցությունը ԵՏՄ-ին և ՄՄ-ին տրամաբանական է համարում
Աշխարհ
Ինտեգրման բոլոր ձևերը քննարկելի և բաց են: Եվրասիական տնտեսական միություն կամ Մաքսային միություն Ադրբեջանի ինտեգրացիան
կոնկրետ քննարկումների առարկա է` ինտեգրման մյուս ձևերին հասարազոր: Այստեղ որևէ արգելք գոյություն չունի: Գտնում եմ, որ այդ համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը տրամաբանական կլիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA
լրատվական գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմից: «Բայց պետք է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն ազատ առևտրի շուկա է. այստեղ հաշվի են առնվում նաև ծառայությունների մատուցումը, ներդրումները, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն», - նշել է ռուս նախարարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը