Լուգանսկում մարտերը նոր թափ են ստացել. 15 զինվորական հանձնվել է աշխարհազորայիններին
Աշխարհ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտնել է, որ ռազմական գործողությունները նոր և լարված թափ են ստացել. Լուգանսկի սահմանային ծառայության վարչության գրոհի ընթացքում երկու աշխարհազորային է զոհվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ռազմական գործողությունները նոր և լարված թափ են ստացել. Լուգանսկի սահմանային ծառայության վարչության գրոհի ընթացքում երկու աշխարհազորային է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Մարտերի ընթացքում տասնհինգ սահմանապահ է հանձնվել աշխարհազորայիններին: Հանձնվել ցանկանում էին ևս 20 զինվոր, սակայն երբ նրանք մոտեցել են դարպասներին, նրանց վրա կրակել են իրենց կողմնակիցները»,- հայտնել է Բոլոտովը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին աշխարհազորայինները գրոհել են Լուգանսկի սահմանապահ ծառայության վարչությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)