ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները հունիսի 3-ին Բրյուսելում մեկնարկող երկօրյա հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները և Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները:
Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ոչ միայն իրար հետ, այլև ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձևաչափով:
Նախարարները Վրաստանի իրենց պաշտոնակցի հետ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանի անվտանգության համար Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ճգնաժամի հետևանքների շուրջ, ինչպես նաև կքննարկեն Վրաստանի ռազմապաշտպանական հատվածի բարեփոխման ընթացքը՝ դաշինքի պահանջներին դրա համապատասխանության և 2015 թվականին ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի գործողություններին Վրաստանի մասնակցության առումով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը