Անգելա Մերկելն ընդունել է Ղարիբաշվիլիի` Վրաստան այցելելու հրավերը
Աշխարհ
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ հանրապետություն այցելելու հրավերը: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հունիսի 3-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
Ծառայության տվյալներով՝ «այցը կկայանա մինչև 2015 թվականի գարունը»: «ԳՖՀ-ի կանցլերի նախաձեռնությամբ Վրաստանում կանցկացվի վրաց-գերմանական ներկայացուցչական տնտեսական համաժողով, որը նպատակամղված կլինի երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- նշել են մամուլի ծառայությունում:
Հունիսի 2-ին Ղարիբաշվիլին Բեռլինում Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիում հայտարարել է, որ «ԳՖՀ-ի կանցլերին տեղեկացրել է ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Վրաստանի կառավարության կոնկրետ գործողությունների մասին»:
«Երկու տարի առաջ իշխանության գալուց հետո, մենք ձեռնարկել ենք կառուցողական քայլեր, որոնք արդյունք են տվել և հավաստել, որ Վրաստանը կառուցողական, կանխատեսելի և կայուն կառավարություն ունի, որը ցանկանում է նորմալացնել հարաբերությունները հարևանների, և, հատկապես, Ռուսաստանի հետ»,- ասել է Վրաստանի վարչապետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը