Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ավելացնեն ծախսերը ռազմական կարիքների համար: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում:
Անցած հինգ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ամենից առաջ եվրոպական, կտրուկ կրճատել են այդ նպատակով կատարվող ծախսերը, մի շարք դեպքերում` մինչև 40 տոկոս, նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Մինչդեռ, Անդերս ֆոգ Ռասմուսենի համոզմամբ` այժմ «նոր իրադրություն է ստեղծվել անվտանգության բնագավառում»: Նրա խոսքով՝ այդ պայմաններում դաշինքը «պետք է իրական կարողություններ ունենա պաշտպանական հզորությունն ապահովելու համար»:
«Անվտանգությունը մեր բարեկեցության հիմքն է»,- հավելել է քաղաքական գործիչը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները հունիսի 3-ին Բրյուսելում մեկնարկող երկօրյա հանդիպման ընթացքում քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները և Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները: Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ոչ միայն իրար հետ, այլև ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձևաչափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը