Օբաման պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել երեխաների ներգաղթի հետ կապված իրադրությունը կարգավորելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արձագանքել է առանց մեծերի ուղեկցության երեխաների կողմից Միացյալ Նահանգների սահմանի ապօրինի հատման դեպքերի աճին: Ըստ Օբամայի՝ խոսքը վերաբերում է այն հումանիտար իրավիճակին, որն շտապ ուշադրություն է պահանջում, տեղեկացնում է BBC-ն:
Վերջին տվյալներով՝ շուրջ 60 հազար երեխաներ են վերջին տարում ինքնուրույն արտագաղթել ԱՄՆ: Հիմնականում նրանք անօրինական ներգաղթյալներ են Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից:
Այս հիմնախնդրի լուծման համար Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսից լրացուցիչ պահանջել է 1,4 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդվում է, ամենից հաճախ երեխան որոշում է ԱՄՆ մեկնել տնային բռնությունից, հանցավոր խմբավորումներից կամ էլ պարզապես իր հայրենիքում տիրող աղքատությունից փախչելու հույսով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)