Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահի երդմնատվությունը հունիսի 7-ին անցկացնելուն
Աշխարհ
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրապետության ժողովրդին հավատարմության երդում կտա հունիսի 7-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 300 ժողովրդական պատգամավոր:
Փաստաթղթի համաձայն՝ հունիսի 7-ին ժամը 10-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանի հանդիսավոր նիստ՝ նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հանրապետության ժողովրդին երդում տալուն:
Այդ որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)