Օբաման Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության մեծացման համար Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին` առաջարկելով լրացուցիչ 1 մլրդ դոլար հատկացնել Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով France Presse գործակալությանը։
«Օբամայի նախաձեռնությունը, որը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, ենթադրում է ամերիկյան զորքերի լրացուցիչ ֆինանսավորում, ինչպես նաև ուղղված է լինելու «ՆԱՏՕ-ին չանդամակցող պետությունների հնարավորությունների ընդլայնմանը, ներառյալ` Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Օբաման սկսել է իր եվրոպական շրջագայությունը, որի գլխավոր նպատակը տրանսատլանտյան կապերի ամրապնդումն է ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)