Կանադացի պատգամավորն օդանավակայանում մոռացել է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթերը
Աշխարհ
Փաստաթղթերով լի թղթապանակը, որոնք մանրամասն տեղեկատվություն էին բովանդակում Կանադայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, Օտտավայի օդանավակայանում հայտնաբերել է Լիբերալ կուսակցությունից երկրի նախարարների կաբինետի նախկին անդամ Շեյլա Քոպսը:
Բացի դրանից, գտնված փաստաթղթերի մեջ եղել են տվյալներ Աֆղանստանի և Սիրիայի հակամարտությունների մասին, Ռուսաստանին և Չինաստանին վերաբերող փաստեր, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի զեկույցը հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ: «Դա իսկական գանձ էր ցանկացած մարդու համար, ով հետաքրքրվում է Կանադայի արտաքին քաղաքականությամբ»,- հայտարարել է Շեյլա Քոպսը:
Ինչպես պարզվել է, փաստաթղթերն օդանավակայանում թողել է Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Չերիլ Գալանտը՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ճանապարհին, որի նիստը տեղի է ունեցել Լիտվայում: Պատգամավորի ներկայացուցիչը հավաստել է, որ թղթապանակը կորել է, և հայտնել է, որ քաղաքական գործիչը շատ էր շտապում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը