«Պուտինը պետք է հանդիպի Պորոշենկոյի հետ». Օբամա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Օբաման նշել է, որ անպայման կառաջարկի դա Պուտինին` Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ընթացքում։
«Պուտինը պետք է ընդունի, որ Ուկրաինայում ընտրություններն օրինական են եղել: Դա կհեշտացնի այդ երկրում իրավիճակի լուծումը»,- հայտնել է Օբաման։
Օբաման ընդգծել է նաև, որ եթե Ռուսաստանը հետևի միջազգային նորմերին, ապա ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի համագործակցություն կլինի, իսկ այնտեղ, որտեղ դրանք խախտվեն, ՆԱՏՕ-ն դրանց պաշտպան կկանգնի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)