Լավրովը և Քերին հանդիպում կանցկացնեն Փարիզում
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 5-ին երկկողմ հանդիպում կանցկացնեն Փարիզում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի դեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջեն Պսակին` զրուցելով այն լրագրողների հետ, ովքեր Քերիին ուղեկցում են Եվրոպայում նրա ուղևորության ընթացքում: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրի նախագահ Բարաք Օբամայի պատվիրակության կազմում է, որը հունիսի 2-ին ուղևորվել է Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Պսակիի խոսքով` ենթադրվում է, որ Լավրովի և Քերիի առաջիկա բանակցությունների օրակարգի հիմնական հարցերը կլինեն Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաև Սիրիայի հակամարտությունը և այդ երկրից քիմիական զենքի դուրսբերման ընթացքը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը