Նիգերիայում «Բոկո հարամի» զինյալները գնդակահարել են տասնյակ խաղաղ բնակիչների
Աշխարհ
Նիգերիայի Բոռնո նահանգի հեռավոր շրջանի գյուղերից մեկում «Բոկո հարամի» իսլամիստ զինյալները գնդակահարել են տասնյակ խաղաղ բնակիչների: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես պատմել են սպանդից փրկված բնակիչները, գյուղ են եկել զինվորական համազգեստով տղամարդիկ և ասել, որ իրենք հավաքվեն եկեղեցու մոտ: Գյուղի բնակիչները միայն այն ժամանակ են հասկացել, որ դրանք «Բոկո հարամի» զինյալներն են, երբ նրանք սկսել են կրակել մարդկանց վրա:
Հարձակման փաստը հաստատել է տեղի խորհրդարանի անդամ Փիթեր Բայը: Նրա խոսքով՝ հարևան հինգ գյուղերում ևս ծայրահեղականները սպանել են մարդկանց ու հրկիզել տները:
Հիշեցնենք, որ «Բոկո հարամի» գերության մեջ են մնում 200-ից ավելի աղջիկներ, որոնց զինյալներն ապրիլին առևանգել են Նիգերիայի դպրոցներից մեկից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը