Յանուկովիչն ու նրա որդիները վիճարկում են ԵՄ-ի պատժամիջոցները
Աշխարհ
Վիկտոր Յանուկովիչն ու նրա որդիները դատական հայց են ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան՝ իրենց ակտիվների սառեցման առնչությամբ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով EuObserver-ը:
Յանուկովիչը և նրա որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը մայիսի 14-ին դիմել են Եվրոպական դատարան:
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա որդի Ալեքսանդրը և Յանուկովիչի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը նույնպես դատական գործընթաց են սկսել:
Ըստ աղբյուրի` ԵՄ-ի սև ցուցակի ևս չորս անդամ դիմել է ԵՄ խորհուրդ` խնդրելով ապացույց ներկայացնել պետական միջոցներն ապօրինաբար յուրացնելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ