Ղրիմի խորհրդարանը պահպանել է Հանրապետության խորհրդանշանները
Աշխարհ
Ղրիմի խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել Հանրապետության պետական խորհրդանշանների մասին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Խորհրդանշանները, որոնք Ղրիմի Հանրապետությունն ուներ Ուկրաինայի կազմում, պահպանվել են գործնականում առանց փոփոխությունների:
Օրենքը նաև պահպանում է Ղրիմի Հանրապետության օրհներգի նախկին խմբագրումը՝ կոմպոզիտոր Ալեմդար Կարամանովի և բանաստեղծուհի Օլգա Գոլուբևայի հեղինակությամբ:
Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը գրել է, որ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը Հանրապետության ղեկավարությանն առաջարկել էր վերադարձնել Ղրիմի պատմական ռուսական զինանշանը, որը վերացվել էր 1917 թվականի հեղափոխությունից հետո:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ