Օբաման և Պորոշենկոն քննարկել են ուժային կառույցների պատրաստման գործում Կիևին օգնելու ուղիները
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոն Լեհաստանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագրերի և Կիևի` Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Օբաման և Պորոշենկոն քննարկել են Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ուժային կառույցների պատրաստման հարցում օգնություն ցուցաբերելու հնարավոր ուղիները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ «յոթնյակի» երկրների գագաթնաժողովը կարևոր կլինի` Պորոշենկոյին միջազգային աջակցություն հայտնելու համար:
Պորոշենկոն Վարշավայում կհանդիպի նաև Ֆրանսիայի և Ֆինլանդիայի նախագահների հետ: Ավելի վաղ այստեղ տեղի է ունեցել Պորոշենկոյի բանակցությունները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը