Պուտինն ու Պորոշենկոն առանձին հանդիպում չեն ունենա. Կրեմլ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոն «հատվում» են Նորմանդիայում, բայց առանձին հանդիպում չի նախաձեռնվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պաշտոնական միջոցառումների ընթացքում, այսպես, թե այնպես, առաջնորդները կլինեն մեկ խմբում, այնպես որ շփումն ընդհանրապես բացառել չենք կարող»,- ասել է Պեսկովը:
Այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Պորոշենկոն Նորմանդիայում կայանալիք պաշտոնական միջոցառումների ժամանակ միմյանց ձեռք կսեղմե՞ն, Պեսկովը հայտարարել է, որ նմանատիպ հատուկ կանոն գոյություն չունի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը