«Ռուսաստանի հետ ուղղակի երկխոսությունը «նախապատրաստում, ժամանակ և համբերություն» է պահանջում». Ղարիբաշվիլի
Աշխարհ
Վրաստանը հավաստել է, որ պատրաստ է ուղղակի երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն դրա համար նախապատրաստություն, ժամանակ և համբերություն է պահանջվում: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Հանդիպումը լավ նախապատրաստում է պահանջում. մենք արձանագրել ենք, որ պատրաստ ենք ուղղակի երկխոսության, բայց երբ, որտեղ, ինչ ձևով և ինչ ձևաչափով, ցույց կտա ժամանակը: Այդ ամենը ժամանակ և համբերություն է պահանջում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիիսում կայացած մամուլի ասուլիսում:
Ընթացիկ տարվա փետրվարի կեսերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողին հարցին, ասել է, թե պատրաստ է հանդիպում անցկացնել Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե նա նման ցանկություն հայտնի: Իր հերթին Վրաստանի նախագահն ասել է, որ կվերլուծի Պուտինի այդ խոսքերը, իսկ վարչապետ Ղարիբաշվիլին այն ժամանակ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը:
Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը