Բրյուսելում մեկնարկել է G7 գագաթնաժողովն՝ առանց Ռուսաստանի
Աշխարհ
Բրյուսելում մեկնարկել է G7 (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) գագաթնաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի: Այս մասին հայտնում է newsru.com-ը։
Երկօրյա G7 գագաթնաժողովն անցկացվում է Բրյուսելում` նախկինում նախատեսված Սոչիի փոխարեն։ Հանդիպման գլխավոր թեմաները կլինեն Ուկրաինայի ճգնաժամը և հարաբերությունները Ռուսաստանի հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չեն տվել մասնակցել բանակցություններին՝ Ղրիմի` Ռուսաստանին միացման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման գործում Ռուսաստանի ոչ կառուցողական դերի պատճառով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ