ԵԱՀԿ-ի կայքը ենթարկվել է DDoS-գրոհի
Աշխարհ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պաշտոնական կայքի աշխատանքի ընդհատումների պատճառ է դարձել հուժկու DDoS-գրոհը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:
Ինչպես հունիսի 4-ին հայտարարել է զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, «շարունակվող DDoS-գրոհն անընդունելի է»: Նրա խոսքով՝ «շարժման մեջ են դրված ուժեր, որոնք փորձում են սահմանափակել խոսքի ազատությունը»:
«Մենք դեռ ենթարկվում ենք գրոհի և աշխատում ենք այս իրավիճակից դուրս գալու ելք գտնել»,- հայտնել են ԵԱՀԿ-ում: Ըստ որում նշվել է, որ կայքի աշխատանքը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, բայց ընդհատումները շարունակվում են:
ԵԱՀԿ-ի կայքն այցելուների համար անմատչելի է եղել հունիսի 3-ին Ուկրաինայում դիտորդների առաքելության հերթական հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ զինաքննիչներն արձանագրել են, որ հունիսի 2-ին Լուգանսկի պետվարչակազմի շենքը օդից գնդակոծվել է հրթիռներով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը