ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Կիևից պահանջել է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լուգանսկում տեղի ունեցած մարտական բախումներից հետո կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում:
«Լուգանսկի կենտրոնական շրջանի հրթիռակոծման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհերը խորը վշտի զգացողություն են առաջացնում: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի հարավ-արևելքում և պայմաններ ստեղծել Դոնբասի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցույց տալու համար»,- ասված է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը