Ռուսաստանը չի քննարկում G8-ին միանալու հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կրեմլում չի քննարկվում G8-ին վերադառնալու հարցը, որի աշխատանքներին մասնակցության դադարեցումը կապված էր Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրադրությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ներկայումս G8-ին վերադառնալու մասին խոսք չկա, և բացակայում են այդ թեմայի շուրջ քննարկումները: Ռուսաստանը պատրաստ է քննարկման: Եթե մեր գործընկերներից որևէ ազդանշաններ գան, ապա կլինի նաև քննարկման թեմա և քննարկմանը մասնակցելու համաձայնություն»,- հայտարարել է Պեսկովը:
Նշենք, որ հունիսի 4-ին համաշխարհային գերտերությունների առաջնորդների մասնակցությամբ մեկնարկեց G7 գագաթնաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը