Վրաստանի վարչապետը կոչ է արել դրամայի չվերածել իր հարաբերությունները նախագահ Մարգվելաշվիլիի հետ
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կտրականեպես հերքել է իր և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև իբր գոյություն ունեցող տարաձայնությունների վերաբերյալ լուրերը և լրագրողներին կոչ է արել դրամատիկ գույներով չներկայացնել այդ թեման, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:
«Ոչ մի տարաձայնություն իմ և Մարգվելաշվիլիի միջև գոյություն չունի… Մենք սովորական հարաբերություններ ունենք, ինչպիսին պետք է ունենան վարչապետը և նախագահը»,-ասել է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է վարժվեն այն բանին, որ «Սահմանադրությունը փոխվել է, վարչապետն իր գործառույթներն ունի, նախագահն՝ իրենը, և «արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ «նախագահը կամ վարչապետը հաճախ միասին չեն երևում»:
Նախագահի և վարչապետի միջև տարաձայնությունների թեման, որոնք երկուսն էլ ներկայացնում են կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան, ԶԼՄ-ներում ակտիվորեն սկսել է քննարկվել ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի պլանավորվող ստորագրման և այն վեճերի ֆոնի վրա, թե ով է ստորագրելու փաստաթուղթը՝ Ղարիբաշվիլին, թե Մարգվելաշվիլին:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «մեր արձանագրած տարբեր դիրքորոշումները նշանակում են, որ երկրում առկա է իրական ժողովրդավարություն, ուստի ոչ մի ողբերգություն չկա, դեռ ավելին, նորմալ է, երբ նախագահը և վարչապետը միանման չեն մտածում, չնայած նույն քաղաքական թիմի մեջ են»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը