Արքայազն Ֆելիպեն խոստացել է բոլոր ջանքերը նպատակամղել իսպանական ժողովրդին ծառայելուն
Աշխարհ
Արքայազն Ֆելիպեն առաջին հրապարակային ելույթն է ունեցել այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորրը, գահից հրաժարվեց հօգուտ արքայազնի, Իսպանիայի ապագա թագավորը երդվել է ծառայել ի բարօրություն Իսպանիայի ժողովրդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հարգանքի տուրք մատուցելով խորհրդարանին՝ արքայազն Ֆելիպեն խոստացել է բոլոր ջանքերը նպատակամղել իսպանական ժողովրդին, «ազգին, միավորված և բազմազգ հասարակությանը ծառայելուն, որի արմատները ձգվում են դեպի հազարամյա պատմություն»:
«Նման ծանր ժամանակաշրջաններում, որպիսին սա է, պատմական փորձը մեզ ցույց է տալիս, որ միայն մեր ջանքերի միավորմամբ մենք կկարողանանք հասնել լավագույն սցենարին»,- հայտարարել է Ֆելիպեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը