Ես կարող եմ դառնալ Պուտինի ու Պորոշենկոյի հնարավոր հանդիպման նախաձեռնողը. Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պյոտր Պորոշենկոյին կրկին հրավիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների 70-ամյակի տոնական միջոցառումներին` դարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման նախաձեռնողը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Երբ ես հրավիրեցի Ուկրաինայի նորընտիր նախագահին տոնական միջոցառումներին, ես գիտեի, թե ինչին այն կարող է հանգեցնել: Մասնավորապես, նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինին»,- ասել է Օլանդը:
Անցած գիշեր Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Պորոշենկոյին հունիսի 6-ին Նորմանդիա հրավիրելուց հետո, զանգահարել է Ռուսաստանի նախագահին, որպեսզի նրան հայտնի այդ մասին:
«Վլադիմիր Պուտինը համաձայնվեց, հաստատեց իր ժամանումը Նորմանդիա: Պուտինը գիտեր, որ Նորմանդիայում լինելու է նաև Ուկրաինայի նորընտիր նախագահը»,- նշել է Օլանդը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը