Կալիֆոռնիայում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանի վրա
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է Կալիֆոռնիայի նահանգի Իմպերիալ քաղաքի փողոցներից մեկի շենքերի վրա, քաղաք, որը գտնվում է անապատում՝ Սան Դիեգոյից 144 կիլոմետր արևելք ընկած շրջանում, տեղեկացնում է BBC-ն:
Տեղական հեռուստաալիքի կադրերում երևում է, որ ինքնաթիռի անկումից հետո այրվել է առնվազն մեկ տուն:
Օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել, ինչից հետո նրան տեղափոխել են տեղական հիվանդանոց:
Ներկայումս փրկարարական գործողությունը շարունակվում է: Հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)