Գերագույն ռադան Կլիչկոյին զրկել է պատգամավորական լիազորություններից
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամկետ դադարեցրել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Կլիչկոյի լիազորությունները: Մանդատը վայր դնելու մասին Կլիչկոյի հայտարարությունը հավանության են արժանացրել անհրաժեշտ առնվազն 226 խորհրդարանականներից 255-ը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Կլիչկոն ինքն է խնդրել կասեցնել իր պատգամավորական լիազորությունները՝ կապված Կիևի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հետ: Վիտալի Կլիչկոն համապատասխան դիմումը ներկայացրել է երեկ:
Կիևի բնակիչները նրա օգտին են քվեարկել մայիսի 25-ին՝ նախագահի ընտրություններին զուգահեռ: Կլիչկոն Կիևի քաղաքապետ է դարձել` ստանալով քվեարկողների ձայների 57%-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը