Սիցիլիայում ձերբակալվել է «Կոզա նոստրա»-ի 31 անդամ
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությունը հունիսի 5-ին ձերբակալել է սիցիլիական մաֆիայի, այսպես կոչված «Կոզա նոստրա»-ի, 31 ներկայացուցիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է EFE գործակալությունը: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել սպանությունների, մարդկանց առևանգումների, կաշառաշորթության և անօրինականորեն զենք պահելու հոդվածներով:
Հատուկ գործողությանը մասնակցել է 500 ոստիկան, նշում է գործակալությունը: Այն անցկացվել է Բագերիա բնակավայրում, որն արդեն վաղուց իտալացի մաֆիոզների կողմից սիրված վայրերից մեկն է:
Ձերբակալությունների այլ մանրամասներ, որոնք կատարվել են վերջին ժամանակներս սիցիլիական մաֆիայի դեմ առավել ընդգրկուն գործողության շրջանակներում, առայժմ չեն բացահայտվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը