Կլիչկոն պաշտոնապես դարձավ Կիևի քաղաքապետ
Աշխարհ
Վիտալի Կլիչկոն երդում է տվել Կիևի քաղաքագլխի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հունիսի 5-ին Կիևի քաղխորհրդի առաջին նստաշրջանում հայտարարել է Կիևի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Տերեշչենկոն, Կլիչկոն պաշտոնապես դարձել է քաղաքապետ, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
«Կլիչկոն պաշտոնապես դարձել է Կիևի քաղաքապետ և կստանա Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի վկայական»,- ասել է Տերեշչենկոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Կլիչկոն Կիևի քաղաքապետի ընտրություններում ստացել է մայրաքաղաքի բնակիչների ձայների մեծամասնությունը՝ 56,7 տոկոս (765 հազար 20 ձայն):
Հունիսի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Կլիչկոյին զրկել է պատգամավորական մանդատից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը