Լեհաստանում Ուկրաինայի յոթ քաղաքացի է զոհվել ավտովթարի հետևանքով, ևս երեքը վիրավորվել է
Աշխարհ
Լեհաստանի Գոգոլին քաղաքում Ուկրաինայի յոթ քաղաքացի է զոհվել, ևս երեքը վիրավորվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին հունիսի 5-ին հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:
«Ըստ Կրակովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության տեղեկատվության՝ տարվա հունիսի 5-ին ժամը 10.15-ին (Երևանի ժամանակով ժամը 11.15-ին) Լեհաստանի Գոգոլին քաղաքի շրջանում Ա-4 ավտոմայրուղու 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ուկրաինական միկրոավտոբուսի մասնակցությամբ, որը բախվել է տեխնիկական փոխադրամիջոցի հետ: Ըստ նախնական տեղեկատվության՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի յոթ քաղաքացի, երեք մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները և զոհվածների ու տուժածների ինքնությունը պարզվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը