Հայտնի է դարձել Սերգեյ Լավրովի` Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր Մոսկվայում կազմակերպված ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հունիսի 17-18-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությույունը:
Լուկաշևիչը նշել է, որ Լավրովը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի Նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներ:
APA լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խորհրդարանի և ՌԴ Պետդումայի նախագահներ Օգթայ Ասադովի և Սերգեյ Նարիշկինի` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ հունիսի ընթացքում Բաքու կայցելեն ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը: Նշվել էր, որ Ռոգոզինը Ադրբեջան կայցելի Լավորվից այցից հետո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը