Պուտինը և Օլանդը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Ֆրանսուա Օլանդի բանակցությունները կառուցողական բնույթ են կրել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկու ղեկավարների զրույցը հունիսի 5-ի երեկոյան տեղի է ունեցել Ելիսեյան պալատում և շարունակվել է ավելի քան մեկուկես ժամ:
Նախագահները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների շուրջ: Միջազգային օրակարգը քննարկելիս նրանք արծարծել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտներ: Բանակցություններին մասնակցել են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Լորան Ֆաբիուսը:
Պուտինը Ֆրանսիայում է գտնվում Օլանդի հրավերով: Հունիսի 6-ին երկու պետությունների ղեկավարները միասին ներկա են գտնվելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 72-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Նախօրյակին Վլադիմիր Պուտինը Փարիզում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Հանդիպումն սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմման: Սակայն, ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը և Քեմերոնը բանակցություններից հետո միմյանց ձեռք են սեղմել:
Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիները և ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացումը:
Այսօր Պուտինը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կրեմլում չեն բացառում ՌԴ նախագահի այլ շփումներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը