ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «վրացական բանաձևի» օգտին քվեարկել է 69 երկիր
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի կողմից առաջադրված «Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից ներքին տեղահանվածների և գաղթականների մասին» յոթերորդ բանաձևը, քվեարկության ընթացքում փաստաթուղթը պաշտպանել է 69 երկիր, դեմ են քվեարկել 13-ը, ձեռնպահ են մնացել 79-ը:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի այն բոլոր անդամ երկրներին, որոնք քվեարկել են բանաձևի օգտին»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ըստ որում նշված է, որ բանաձևի ամենամյա նախաձեռնումը նպատակ է հետապնդում միջազգային ուշադրությունը հրավիրել հարցի վրա և ընդլայնել կողմնակիցների քանակը:
«Մենք ուրախ ենք, որ բանաձևը պաշտպանած երկրների քանակը 2013 թվականի համեմատությամբ զգալիորեն ավելացել է»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Անցյալ տարի բանաձևի օգտին քվերարկել էր 63 երկիր, դեմ` 16-ը, ձեռնպահ էր մնացել 84 երկիր: «Ոչ» ասած երկրների թվում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Լաոսը, Բիրման, Նաուրուն, Նիկարագուան, Շրի Լանկան, Սուդանը, Սիրիան, Վիետնամը, Հարավային Կորեան, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը