ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա ուղևորություններից
Աշխարհ
ԱՄՆ-ի վարչակազմը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուկրաինա, հատկապես երկրի արևելյան տարածաշրջաններ, ուղևորություններից: Այդ մասին ասված է պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ, որը տարածվել է հունիսի 5-ին:
Դրանում, մասնավորապես, նշվում են «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում շարունակվող դաժան ընդհարումները ռուսամետ խմբերի և Ուկրաինայի զինված ուժերի միջև»: Պետդեպարտամենտը հայտնել է, որ այդ բախումների ընթացքում կիրառվում են «զրահատեխնիկա, օդուժ և այլ զինատեսակներ»:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայրենակիցներին նաև նախազգուշացրել է Ղրիմ ուղևորություններից և կոչ է արել «զգուշություն ցուցաբերել Օդեսա այցելելիս»:
«Ուկրաինայի իրադրությունն անկանխատեսելի է և կարող է արագորեն փոխվել»,- նշվում է փաստաթղթում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը