Ամստերդամի օդանավակայանում դեռահասի մարմին է հայտնաբերվել ինքնաթիռի շասսիում
Աշխարհ
Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանի աշխատակիցները դեռահասի մարմին են հայտնաբերել Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի շասսիում: Այդ մասին հաղորդել է France-Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Հոլանդիայի KLM ավիաընկերության ինքնաթիռը հունիսի 5-ին չվերթ է կատարել Նորվեգիայի Լարվիկ քաղաքից: Հոլանդիայի մայրաքաղաքում ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանի ցամաքային ծառայությունների աշխատակիցները շասսիի կանգնակում հայտնաբերել են երիտասարդի մարմին: Ոստիկանների կարծիքով՝ զոհվածն աուտիզմով հիվանդ 17-ամյա դեռահաս է, որի անհետացման մասին Նորվեգիայի իշխանությունները հայտարարել էին անցած չորեքշաբթի օրը:
«Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սհիփոլում, մարմինը գտնվել է աջ շասսիի կանգնակի տարածքում»,- ասված է տեղի ոստիկանության հայտարարության մեջ: Հետաքննությունը կարծում է, որ պատահածը հանցագործություն չէ, իսկ դեռահասի մահվան պատճառ է դարձել թթվածնի պակասը:
Նման դեպք էր պատահել ապրիլին, երբ ամերիկացի դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել էր Հավայիից Սան Խոսե թռչող ինքնաթիռի շասսիում և ողջ էր մնացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը