«Ուկրաինայում կաշառակերությունը դեռ սովորական երևույթ է». Յացենյուկ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում դեռևս պահպանվում է կոռուպցիան: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը` Գերագույն ռադայի նիստի ժամանակ։
«Կաշառքը շարունակվում է որպես սովորական երևույթ` ինչպես վերցրել են գումար, այնպես էլ շարունակում են վերցնել։ Կաշառքն` ինչպես բերել են, այնպես էլ շարունակում են բերել: Երկրում ստեղծվում է Ազգային հակակոռուպցիոն բյուրո, որը կփորձի համակարգել այս ամենը»,- ասել է Յացենյուկը։
Յացենյուկը հայտնել է նաև, որ մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» և «Դատախազության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը