Ավակովն ազատել է նախկին «Բերկուտի» աշխատակիցներին, ովքեր հրաժարվել են մասնակցել պատժիչ գործողություններին
Աշխարհ
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է նախկին «Բերկուտ» հատուկ ջոկատի 8 աշխատակիցների ազատման մասին, ովքեր հրաժարվել են Ուկրաինայի արևելյան շրջաններում իրականացվող պատժիչ գործողություններին մասնակցելուց: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես գրում է Ավակովն իր Facebook-յան էջում, բերկուտցիները հրաժարվել են Ուկրաինայի հարավ-արևելքի «հակաահաբեկչական գործողության» գոտի գնալուց:
Սա Ավակովի նման հայտարարության առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին նա կրկին հայտնել էր, որ ճանապարհային 13 ոստիկաններ հրաժարվել է գնալ պատերազմական գոտի աշխատանքային ծառայություններն իրականացնելու նպատակով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ