Ռուսաստանը և Ուկրաինան գազի խնդրի շուրջ բանակցությունները կվերսկսեն հունիսի 7-ին
Աշխարհ
Ռուսաստանը և Ուկրաինան գազի խնդրի շուրջ բանակցությունները կվերսկսեն շաբաթ օրը՝ հունիսի 7-ին, ինչ-որ որոշումներ հնարավոր է ընդունվեն արդեն հունիսի 10-ին: Այդ մասին հունիսի 6-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կիևի կառավարության մի աղբյուրի:
«Բանակցությունները կվերսկսվեն շաբաթ օրը և կշարունակվեն կիրակի և երկուշաբթի օրերին: Մենք սպասում ենք, որ ինչ-ինչ որոշումներ կընդունվեն երեքշաբթի օրը»,-հայտնել է աղբյուրը: Նա նշել է, որ Կիևը կարող է որոշում ընդունել՝ վճարելու 2013 թվականին մատակարարված գազի իր պարտքը:
Գազի հարցի շուրջ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով եռակողմ բանակցությունների հերթական փուլից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 2-ին Բրյուսելում, «Գազպրոմի»-ի և «Նաֆտոգազ»-ի ղեկավարները հունիսի 3-ին և 4-ին Բեռլինում բանակցություններ են վարել երկկողմ հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը