Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրության շուրջ առկա տարաձայնությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 6-ին Դովիլում կայացած իրենց ամբողջ մեկժամանոց զրույցը նվիրել են Ուկրաինայի իրադրությանը:
«Պուտինը և Մերկելն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի գործերի, ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու վրա»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը ներկա է եղել զրույցին:
Պատասխանելով հարցին` ղեկավարները խոսել են Ուկրաինայի իրադրության նկատմամբ մոտեցումներում Մոսկվայի և Բեռլինի միջև առկա տարաձայնությունների մասին, Պեսկովն ասել է. «Հենց դրան էլ նվիրված է եղել զրույցը»:
Ղեկավարների զրույցը կայացել է լրագրողների համար փակ դռների հետևում՝ օգնականների ու մամուլի քարտուղարների ներկայությամբ: Վերջին ամիսներին ՌԴ-ի և Գերմանիայի նախագահները քանիցս հեռախոսազրույց են ունեցել, սակայն սա նրանց առաջին անձնական հանդիպումն է ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը