Աղքատ երկրներում պրոֆեսիոնալ մանկաբարձների պակասը մանկամահացության հիմնական պատճառներից է
Աշխարհ
Աշխարհի ամենաաղքատ պետությունների մեծ մասը կանգնած է պրոֆեսիոնալ մանկաբարձների պակասի ծայրահեղ խնդրի առաջ: Ցածր և միջին եկամուտ ունեցող 73 երկրներից միայն չորսը' Հայաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան Հանրապետությունը և Հորդանանն ունեն բավարար ռեսուրսներ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հրապարակած զեկույցում:
«Ավելի քան երեք քառորդը (որակավորված մանկաբարձների) փորձի խիստ պակասություն ունեն, որի հետևանքով անտեղի մահանում են կանայք և երեխաներ»,- նշել է Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Ֆրենսիս Դեյջ Սթրիքը:
2013 թվականին մոտ 2.6 միլիոն մահացած երեխաներ են ծնվել, 3 միլիոն նորածիններ մահացել են և 289 հազար մայեր են մահացել ծննդաբերության ժամանակ: Այդ մահացության դեպքերի ավելի քան 92 տոկոսը տեղի է ունեցել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը