Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն հավատարմության երդում տվեց ուկրաինացի ժողովրդին և դարձավ անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը:
Երդմնակալության արարողության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին կարդաց Պորոշենկոյի՝ նախագահ ընտրվելու մասին հանձնաժողովի որոշումը: Դրանից հետո Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահ Յուրի Բաուլինն ընդունեց Պորոշենկոյի երդումը: Այդ պահից ի վեր նա համարվում է պաշտոնի անցած նախագահ:
Արարողությունը հեռարձակվում է վեց լեզվով:
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ