«Պետք է ուժեղացվի Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը». Պուտին
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության դաշնային խորհրդին հրամայել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ուկրաինայի հետ սահմանին հսկողություն ամրապնդելու համար: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«Այս որոշում-հրահանգն արվել է ապօրինի անցումները կանխելու նպատակով: Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի քաղաքացիների թվի աճ են գրանցում, որոնք ցանկանում են անցնել Ռուսաստանի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուգանսկում աշխարհազորայինները հայտարարում են, որ վերահսկում են Ռուսաստանի հետ սահմանի մեծ մասը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը